Սիրիա, Կուբա, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան. Հայաստանից ապաստան է հայցելու համար դիմել է 55 օտարերկրացի
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանից ապաստան հայցելու համար այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 55 օտարեկրացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ 25 հայց ներկայացվել է Սիրիայի քաղաքացիների կողմից, 9-ը` Ուկրաինայի, 7-ը` Կուբայի, 6-ը` Իրանի, 4-ն` Ադրբեջանի: Մնացածն այլ երկրների քաղաքացիներ են:
Նշված ժամանակահատվածում 46 մարդու շնորհվել է փախստականի կարգավիճակ: 22 դիմում կամ մերժվել է կամ կասեցվել:
Ընթացիկ տարում կացության կարգավիճակ է ստացել 2 հազար 55 օտարերկրացի: Նրանցից 451-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 336-ը` Իրանի, 265-ը` Հնդկաստանի, 166-ը` Սիրիայի: Կացության կարգավիճակ ստանալու նպատակով քիչ թվով քաղաքացիներ դիմել են Հունաստանից` 10:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



