Սիրիա, Կուբա, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան. Հայաստանից ապաստան է հայցելու համար դիմել է 55 օտարերկրացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանից ապաստան հայցելու համար այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 55 օտարեկրացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ 25 հայց ներկայացվել է Սիրիայի քաղաքացիների կողմից, 9-ը` Ուկրաինայի, 7-ը` Կուբայի, 6-ը` Իրանի, 4-ն` Ադրբեջանի: Մնացածն այլ երկրների քաղաքացիներ են:
Նշված ժամանակահատվածում 46 մարդու շնորհվել է փախստականի կարգավիճակ: 22 դիմում կամ մերժվել է կամ կասեցվել:
Ընթացիկ տարում կացության կարգավիճակ է ստացել 2 հազար 55 օտարերկրացի: Նրանցից 451-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 336-ը` Իրանի, 265-ը` Հնդկաստանի, 166-ը` Սիրիայի: Կացության կարգավիճակ ստանալու նպատակով քիչ թվով քաղաքացիներ դիմել են Հունաստանից` 10:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



