Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ում նորամուտը նշեց գոլով
СПОРТՍլովակիայի երկրորդ լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Ժիլինա-2»-ը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Ինտեր»-ին: «Ժիլինա-2»-ի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և դարձավ գոլի հեղինակ: 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման` նա 71-րդ րոպեին բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում:
«Ժիլինա-2»-ը հաջորդ խաղը կանցկանցի օգոստոսի 6-ին` հյուրընկալվելով Տրեբիսովի «Սլավո»-ին:
«Ես շատ ուրախ եմ: Ինձ համար այս գոլը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ գոլս օգնեց հաջող մեկնարկել մրցաշրջանը: Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և ուրախացնել երկրպագուներին »,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերել «Ժիլինա»-ի պաշտոնական կայքը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



