Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ում նորամուտը նշեց գոլով
SPORTՍլովակիայի երկրորդ լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Ժիլինա-2»-ը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Ինտեր»-ին: «Ժիլինա-2»-ի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և դարձավ գոլի հեղինակ: 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման` նա 71-րդ րոպեին բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում:
«Ժիլինա-2»-ը հաջորդ խաղը կանցկանցի օգոստոսի 6-ին` հյուրընկալվելով Տրեբիսովի «Սլավո»-ին:
«Ես շատ ուրախ եմ: Ինձ համար այս գոլը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ գոլս օգնեց հաջող մեկնարկել մրցաշրջանը: Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և ուրախացնել երկրպագուներին »,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերել «Ժիլինա»-ի պաշտոնական կայքը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



