Սամվել Աղաջանյանը պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ
СПОРТՍարաևոյում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի ըմբիշ Սամվել Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Աղաջանյանը, ով պարտություն էր կրել կիսաեզրափակչում, երրորդ տեղի համար գոտեմարտում 7-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ցվետան Սիրաշկիին ու արժանացավ պարգևի:
Մինչև 46 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում ու չկարողացավ պայքարել մեդալների համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին: Նախօրեին երրորդ տեղ էին զբաղեցրել մինչև 50 կգ քաշային Հայկ Ասատրյանն ու մինչև 69 կգ քաշային Սարգիս Թադևոսյանը: Ազատոճային ըմբիշները նվաճել էին ևս երեք բրոնզե մեդալ:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



