Սամվել Աղաջանյանը պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ
SPORTՍարաևոյում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի ըմբիշ Սամվել Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Աղաջանյանը, ով պարտություն էր կրել կիսաեզրափակչում, երրորդ տեղի համար գոտեմարտում 7-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ցվետան Սիրաշկիին ու արժանացավ պարգևի:
Մինչև 46 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում ու չկարողացավ պայքարել մեդալների համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին: Նախօրեին երրորդ տեղ էին զբաղեցրել մինչև 50 կգ քաշային Հայկ Ասատրյանն ու մինչև 69 կգ քաշային Սարգիս Թադևոսյանը: Ազատոճային ըմբիշները նվաճել էին ևս երեք բրոնզե մեդալ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



