Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ և ՌԴ փորձագիտական կենտրոնները համատեղ գործունեության համաձայնագիր ստորագրեցին

ОБЩЕСТВО

Հայաստանում դատական փորձաքննությունների փորձագիտական որակի բարձրացման, դատափորձագետների մասնագիտական հմտություններն և ունակությունները բարելավելու և համատեղ գործունեությունը կարգավորելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոնի»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր:

ՀՀարդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ իրավական համագործակցության ոլորտում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար ամենակարևոր գործընկերն է: «Մենքշատենքկարևորումդատափորձաքննության ոլորտում համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ ոչմիայնտեղեկատվության փոխանակման ևօրենսդրական կարգավորումների վերաբերյալ համապատասխան իրավիճակը գնահատելու առումներով, այլև համատեղ գիտական կամ գործնական բնույթի սեմինարներ, կլոր-սեղաններ անցկացնելու, ինչու չէ՝ նաև առանձին դեպքերում փորձաքննությունների անցկացնելու անհրաժեշտության դեպքում միմյանց աջակցելու տեսանկյունից»,-  լրագրողների հետ զրույցում նկատեց նա և հավելեց, որ այս հուշագրի ստորագրումը իրավական հիմքեր է ստեղծում դատափորձագիտական ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության համար, ինչպես նաև նախանշում է երկու ծառայությունների միջև հետագա համագործակցության ուղղությունները:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել դատափորձագիտական գործունեության ոլորտը և ապահովել դատական փորձաքննությունների ու փորձագիտական հետազոտությունների կատարման բարձր որակը:

«Այս համաձայնագրի կնքումը շատ կարևոր քայլ է, քանի որ մեր երկրները ավելի են սերտացնելու օրենսդրական ոլորտում կազմակերպչական և իրավաբանական հարցերի փոխօգնության տրամադրման ուղղությամբ»,- ընդգծեց Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոնի»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան և հավելեց, որ վերը նշված համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների դա տափորձաքննությունների մեթոդական, պրոֆեսիոնալ հմտությունների և գիտական մակարդակի բարձրացմանը:

Փորձագիտական որակի բարձրացման նպատակով համատեղ աշխատանքներ են կատարվելու միջլաբորատոր պայմաններում, իսկ աշխատակիցների մասնագիտական ունակությունները բարելավելու համար կազմակերպվելու են նաև սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, փորձի փոխանակման և գործնական այլ հանդիպումներ:

Իր հերթին ՀՀարդարադատությաննախարարության «Փորձագիտականկենտրոն» ՊՈԱԿ-իտնօրենԱրամԳահնապետյանը շեշտեց, որ Հայաստանում և մի շարք երկրներում առկա են փորձագիտական բնագավառի համընդհանուր խնդիրներ: «Հայաստանում բացակայում է համապետականմոտեցումըփորձագիտականգործունեությանիրականացման վերաբերյալև առկա է դատափորձաքննություններիմասինօրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կկարգավորի տվյալգործունեությունը իրականացնելու համար պարտադիրլիցենզավորում պահանջելու գործընթացը, դատափորձագետների իրավական և սոցիալակ անպաշտպանվածությունը և մի շարք այլ հարցեր»,- պարզաբանեց նա և հավելեց, որ Հայաստանում դատափորձաքննությունների ոլորտը կանոնակարգված է տարբեր դատավարությունների վերաբերյալ համապատասխան հոդվածներով, ինչը միանշանակ բավարար չէ: «Նմանատիպ խնդիրներ կան նաև այլ երկրներում: Օրինակ` Ռուսաստանում գործում է դատական փորձաքննության մասին օրենք, սակայն բացակայում է ոլորտը կարգավորող համապետական համակարգված օրենք»,- նկատեց Գահնապետյանը:

Հարցին, թե երբ են մեկնարկելու դատափորձաքննության ոլորտը կարգավորող օրինագծի մշակման աշխատանքները, նա ասաց հետևյալը.

«ՀՀ արդարադատությաննախարարությունն արդեն տևական ժամանակ է՝ աշխատանքներ է տանում  համապատասխան օրենքի նախագծի ստեղծման ուղղությամբ. դա բավական մեծծավալիաշխատանքէ, որում, բացիիրավագետներից, ներգրավելու են նաև դատափորձագետներ, որոնք հուշելու են ոլորտին վերաբերող բոլոր այն նրբությունները, որոնք հետագայում զետեղվելու են օրենքի նախագծում»,- ասաց Արամ Գահնապետյանը:

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина