Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնն է
СПОРТԲասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացրին Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ ով վաստակեց 27 միավոր:
Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 88-76 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



