Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնն է
SPORTԲասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացրին Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայից, Անդորրայում ընթացող Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 88-70 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ ով վաստակեց 27 միավոր:
Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 88-76 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



