Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ, նրանց թվում կան երեխաներ, այս մասին գրում է սիրիական SANA գործակալության ռուսալեզու ծառայությունը:
Դեր Զոր նահանգի Ալ Մայադին շրջանում տեղի ունեցած հրթիռակոծման հետևանքով տուժածները խաղաղ բնակիչներ են:
Ալ Աթեյշ սիրիացի ընտանիքը կորցրել է տան 7 անդամի, նրանցից 5֊ը երեխաներ են:
Նշվում է, որ բնակելի շենքը, որին հասցվել է ավիահարվածը, հիմնովին ավերվել է:
Օրեր առաջ նույն սիրիական գործակալությունը հայտնել էր Աթ Թիբա բնակավայրում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հասված ավիահարվածի հետևանքով 18 խաղաղ բնակչի մահվան մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



