Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ, նրանց թվում կան երեխաներ, այս մասին գրում է սիրիական SANA գործակալության ռուսալեզու ծառայությունը:
Դեր Զոր նահանգի Ալ Մայադին շրջանում տեղի ունեցած հրթիռակոծման հետևանքով տուժածները խաղաղ բնակիչներ են:
Ալ Աթեյշ սիրիացի ընտանիքը կորցրել է տան 7 անդամի, նրանցից 5֊ը երեխաներ են:
Նշվում է, որ բնակելի շենքը, որին հասցվել է ավիահարվածը, հիմնովին ավերվել է:
Օրեր առաջ նույն սիրիական գործակալությունը հայտնել էր Աթ Թիբա բնակավայրում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հասված ավիահարվածի հետևանքով 18 խաղաղ բնակչի մահվան մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



