«Հրապարակ». Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար
ПОЛИТИКА«Որոշ լուրերով՝ Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար, քանի որ նախօրյակին՝ հանդիպումներից մեկում որոշվել է, որ այդ մասին Աբրահամյանը հայտարարելու է գարնանը, ընդ որում՝ նման պայմանավորվածություն եղել է նաև ռուսական կողմի հետ։ Որոշ իշխանականներ զարմացել են՝ ուղիղ եթերով տրվող ասուլիսի ժամանակ լսելով այդ մասին։
Իսկ երբ ասուլիսից հետո Արա Աբրահամյանը գնացել է նախագահական նստավայր, նույն աղբյուրները պնդում են, որ բավականին լարված զրույց է ընթացել Սերժ Սարգսյանի մոտ։ Վերջինս կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը. «Մտիր քաղաքականություն, բայց իմացիր, որ 2 տոկոսից ավել չես կարողանալու ստանալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



