«Հրապարակ». Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար
POLITICS«Որոշ լուրերով՝ Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար, քանի որ նախօրյակին՝ հանդիպումներից մեկում որոշվել է, որ այդ մասին Աբրահամյանը հայտարարելու է գարնանը, ընդ որում՝ նման պայմանավորվածություն եղել է նաև ռուսական կողմի հետ։ Որոշ իշխանականներ զարմացել են՝ ուղիղ եթերով տրվող ասուլիսի ժամանակ լսելով այդ մասին։
Իսկ երբ ասուլիսից հետո Արա Աբրահամյանը գնացել է նախագահական նստավայր, նույն աղբյուրները պնդում են, որ բավականին լարված զրույց է ընթացել Սերժ Սարգսյանի մոտ։ Վերջինս կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը. «Մտիր քաղաքականություն, բայց իմացիր, որ 2 տոկոսից ավել չես կարողանալու ստանալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



