Մոսկվայում հարբած տղամարդը ջերմանավ է առեւանգել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում 30-ամյա տղամարդը, ալկոհոլը չարաշահելուց հետո, առեւանգել է «Եգորի» ջերմանավը:
Քննության տվյալներով՝ ծագումով Յարոսլավի մարզից տղամարդն առեւանգել է 60 մարդ տեղավորող ուղեւորտար նավը: Սակայն հարբած «կապիտանը» սրանով չի սահմանափակվել, փոխանցում է EG.ru-ն:
Նա նավարկել է դեպի «Թխկու պուրակ» նավահանգիստ, որտեղ բախվել է կառանած «Սիլվեր» ջերմանավին, հայտնում են Մոսկվայի տրանսպորտի միջշրջանային քննչական վարչությունից:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «Ջրային տրանսպորտի առեւանգում» հոդվածով: Ներկայումս կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



