Մոսկվայում հարբած տղամարդը ջերմանավ է առեւանգել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում 30-ամյա տղամարդը, ալկոհոլը չարաշահելուց հետո, առեւանգել է «Եգորի» ջերմանավը:
Քննության տվյալներով՝ ծագումով Յարոսլավի մարզից տղամարդն առեւանգել է 60 մարդ տեղավորող ուղեւորտար նավը: Սակայն հարբած «կապիտանը» սրանով չի սահմանափակվել, փոխանցում է EG.ru-ն:
Նա նավարկել է դեպի «Թխկու պուրակ» նավահանգիստ, որտեղ բախվել է կառանած «Սիլվեր» ջերմանավին, հայտնում են Մոսկվայի տրանսպորտի միջշրջանային քննչական վարչությունից:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «Ջրային տրանսպորտի առեւանգում» հոդվածով: Ներկայումս կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



