Աղային լուծույթն` ընդդեմ քթի արյունահոսության
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների՝ վերջին շրջանում անցկացրած հետազոտությունը, որի արդյունքում հաջողվել է շատ հեշտ հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այս դեպքում արդյունավետ է նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը: Նրա ազդեցությունը ստուգել են այլ մասնագիտացված դեղերին զուգահեռ՝ կամավորների վրա փորձարկելու միջոցով:

Մասնագետների կատարած փորձին մասնակցել է 121 կամավոր: Նրանցից շատերի քթից արյուն է եկել շաբաթը մեկ անգամ, մի քանիսի մոտ՝ օրը 2 անգամից ավելի:
Փորձը տևել է 12 շաբաթ: Այդ ընթացքում օրը 2 անգամ մասնակիցների քթի մեջ փչել են կա՛մ հատուկ դեղեր, կա՛մ ֆիզոլոգիական լուծույթ (ջուր + աղ):

Արդյունքում պարզվել է, որ աղային ցողացիրը նույնքան արդյունավետ է, որքան մասնագիտացված դեղերը: Գիտնականները դա բացատրել են նրանով, որ բոլոր դեղերն էլ պարունակում են աղի լուծույթ, որը կանխում է քթի խոռոչի չորացումը:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



