Աղային լուծույթն` ընդդեմ քթի արյունահոսության
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների՝ վերջին շրջանում անցկացրած հետազոտությունը, որի արդյունքում հաջողվել է շատ հեշտ հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այս դեպքում արդյունավետ է նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը: Նրա ազդեցությունը ստուգել են այլ մասնագիտացված դեղերին զուգահեռ՝ կամավորների վրա փորձարկելու միջոցով:

Մասնագետների կատարած փորձին մասնակցել է 121 կամավոր: Նրանցից շատերի քթից արյուն է եկել շաբաթը մեկ անգամ, մի քանիսի մոտ՝ օրը 2 անգամից ավելի:
Փորձը տևել է 12 շաբաթ: Այդ ընթացքում օրը 2 անգամ մասնակիցների քթի մեջ փչել են կա՛մ հատուկ դեղեր, կա՛մ ֆիզոլոգիական լուծույթ (ջուր + աղ):

Արդյունքում պարզվել է, որ աղային ցողացիրը նույնքան արդյունավետ է, որքան մասնագիտացված դեղերը: Գիտնականները դա բացատրել են նրանով, որ բոլոր դեղերն էլ պարունակում են աղի լուծույթ, որը կանխում է քթի խոռոչի չորացումը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



