Գերմանական ընկերությունների ճակատագիրը Թուրքիայում
МЕЖДУНАРОДНОЕՎերջին շրջանում թուրք–գերմանական հարաբերությունները կրկին սրվել են: Սակայն այս անգամ դրանք կարող են լրջորեն ազդել Թուրքիայի տնտեսական շահերի վրա: Իսկ երկու երկրների հարաբերությունների տնտեսական բաղադրիչը թերևս ամենացավոտ կետն է Թուրքիայի համար: Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր գործում է մոտ 6000 գերմանական ընկերություն:
Լարվածության նոր փուլի պատճառն այն է, որ անցած շաբաթասկզբին Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգել էր Amnesty International կազմակերպության` հուլիսի 5–ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:
Բանը հասել էր նրան, որ Գերմանիայի արտգործնախարարը խիստ կոշտ հայտարարություններ էր արել Թուրքիայի հասցեին: Ընդհուպ նշել էր, որ նման պայմաններում գրեթե անփուսափելի է նաև գերմանական ներդրումների ծավալի նվազումը Թուրքիայում:
Զիգմարի այս հայտարարությունից հետո գերմանական Die Zeite պարբերականը գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնական Բեռլինին գերմանական 68 ընկերություններից կազմված մի ցանկ են ներկայացրել: «Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ ընկերությունները կապեր ունեն Միայցալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ»,– գրել էր թերթը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



