Գերմանական ընկերությունների ճակատագիրը Թուրքիայում
INTERNATIONAL NEWSՎերջին շրջանում թուրք–գերմանական հարաբերությունները կրկին սրվել են: Սակայն այս անգամ դրանք կարող են լրջորեն ազդել Թուրքիայի տնտեսական շահերի վրա: Իսկ երկու երկրների հարաբերությունների տնտեսական բաղադրիչը թերևս ամենացավոտ կետն է Թուրքիայի համար: Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր գործում է մոտ 6000 գերմանական ընկերություն:
Լարվածության նոր փուլի պատճառն այն է, որ անցած շաբաթասկզբին Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգել էր Amnesty International կազմակերպության` հուլիսի 5–ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:
Բանը հասել էր նրան, որ Գերմանիայի արտգործնախարարը խիստ կոշտ հայտարարություններ էր արել Թուրքիայի հասցեին: Ընդհուպ նշել էր, որ նման պայմաններում գրեթե անփուսափելի է նաև գերմանական ներդրումների ծավալի նվազումը Թուրքիայում:
Զիգմարի այս հայտարարությունից հետո գերմանական Die Zeite պարբերականը գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնական Բեռլինին գերմանական 68 ընկերություններից կազմված մի ցանկ են ներկայացրել: «Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ ընկերությունները կապեր ունեն Միայցալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ»,– գրել էր թերթը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



