Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երազների մեկնաբանությունը

ЛАЙФ

1. Դուք անշարժանում եք երազի ընթացքում
Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:

2. Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա
Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը։ Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:

3. Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդիկ տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:

4. Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են…
Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:

5. Ոչ բոլորի երազներն են գունավոր
Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:

6. Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք
Մեր երազները լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք: Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:

7. Երազները կանխում են հոգեկան ցնցումը
Վերջերս կատարված փորձի ժամանակ գիտնականները արթնացնում էին ուսանողներին յուրաքանչյուր երազի առաջին փուլում, սակայն, այնուամենայնիվ, հետո նրանց թույլատրում քնել 8 ժամ: Փորձի մանսակիցները զգում էին հոգնածություն, չէին կարողանում կենտրոնանալ, նյարդայնանում էին ու անգամ հալյուցինացիաներ տեսնում փորձից միայն երեք օր անց: Երբ վերջապես ուսանողներին թույլատրվեց քնել, նրանց քունը տևեց այնքան, որ ընդգրկեց այն ժամանակահատվածը, որ ամեն անգամ արթնացնում էին նրանց գիտնականները:

8. Բոլոր մարդիկ տեսնում են երազներ
Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց:

9. Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է
Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»: 54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից հետո:

10. Կույրերի երազները
Ձեռքբերովի կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ: Նրանք երազում զգում են, լսում են և շոշափում են: Տեսնող մարդու համար դա դժվար է պատկերացնել, բայց մարմնի հանգստանալու պահանջը այնքան ուժեղ է, որ այն ֆիզիկապես քնի մեջ պատկերացնում է, այն ինչ կարող է լինել մարդու հետ արթմնի վիճակում:

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира