Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երազների մեկնաբանությունը

ԼԱՅՖ

1. Դուք անշարժանում եք երազի ընթացքում
Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:

2. Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա
Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը։ Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:

3. Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդիկ տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:

4. Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են…
Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:

5. Ոչ բոլորի երազներն են գունավոր
Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:

6. Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք
Մեր երազները լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք: Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:

7. Երազները կանխում են հոգեկան ցնցումը
Վերջերս կատարված փորձի ժամանակ գիտնականները արթնացնում էին ուսանողներին յուրաքանչյուր երազի առաջին փուլում, սակայն, այնուամենայնիվ, հետո նրանց թույլատրում քնել 8 ժամ: Փորձի մանսակիցները զգում էին հոգնածություն, չէին կարողանում կենտրոնանալ, նյարդայնանում էին ու անգամ հալյուցինացիաներ տեսնում փորձից միայն երեք օր անց: Երբ վերջապես ուսանողներին թույլատրվեց քնել, նրանց քունը տևեց այնքան, որ ընդգրկեց այն ժամանակահատվածը, որ ամեն անգամ արթնացնում էին նրանց գիտնականները:

8. Բոլոր մարդիկ տեսնում են երազներ
Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց:

9. Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է
Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»: 54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից հետո:

10. Կույրերի երազները
Ձեռքբերովի կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ: Նրանք երազում զգում են, լսում են և շոշափում են: Տեսնող մարդու համար դա դժվար է պատկերացնել, բայց մարմնի հանգստանալու պահանջը այնքան ուժեղ է, որ այն ֆիզիկապես քնի մեջ պատկերացնում է, այն ինչ կարող է լինել մարդու հետ արթմնի վիճակում:

ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը