Կատարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը
МЕЖДУНАРОДНОЕԿատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Ջազիրա հեռուստաալիքին:
Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:
«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դեր խաղան», - հայտարարել է նախարարը:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



