Կատարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորմանը
INTERNATIONAL NEWSԿատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Ջազիրա հեռուստաալիքին:
Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:
«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դեր խաղան», - հայտարարել է նախարարը:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



