Նախագահի որոշումները չեմ քննարկում, այլ ի կատար եմ ածում. Արտաշես Գեղամյան
ИНТЕРВЬЮՆախորդ շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյին փոխարինելու է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Որոշ վերլուծաբաններ այս նորությունը համարեցին կտրուկ և անսպասելի՝ հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի արևմտամետ դիրքորոշումը: 2012-ին Տիգրան Սարգսյանն իր հոդվածում նշել էր, որ Մաքսային միության անդամակցումը ՀՀ-ի համար բովանդակալից չէ աշխարհաքաղաքական մի քանի պատճառներով:
Past.am-ը փորձեց ճշտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի վերաբերմունքն այս նշանակմանը:
Սակայն վերջինս մեզ ասաց. «Այդ հարցերը գտնվում են նախագահի իրավասության ներքո: Նախագահի որոշումները չեմ քննարկում, այլ ի կատար եմ ածում»: Այլ մեկնաբանություններ պարոն Գեղամյանը չտվեց:
Լևոն Փանոսյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



