Նախագահի որոշումները չեմ քննարկում, այլ ի կատար եմ ածում. Արտաշես Գեղամյան
INTERVIEWՆախորդ շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյին փոխարինելու է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Որոշ վերլուծաբաններ այս նորությունը համարեցին կտրուկ և անսպասելի՝ հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի արևմտամետ դիրքորոշումը: 2012-ին Տիգրան Սարգսյանն իր հոդվածում նշել էր, որ Մաքսային միության անդամակցումը ՀՀ-ի համար բովանդակալից չէ աշխարհաքաղաքական մի քանի պատճառներով:
Past.am-ը փորձեց ճշտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի վերաբերմունքն այս նշանակմանը:
Սակայն վերջինս մեզ ասաց. «Այդ հարցերը գտնվում են նախագահի իրավասության ներքո: Նախագահի որոշումները չեմ քննարկում, այլ ի կատար եմ ածում»: Այլ մեկնաբանություններ պարոն Գեղամյանը չտվեց:
Լևոն Փանոսյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



