Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Պատգամավորին մանդատից զրկելու քվեարկությանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել:
Օզթուրքին պատգամավորական մանդատից զրկելու պատճառը եղել է մեջլիսի լիագումար նիստերից բացակայությունը:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունից զրկվել էր նաև կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Քրդամետ կուսակցության 10 պատգամավոր կալանավորված է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



