Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Պատգամավորին մանդատից զրկելու քվեարկությանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել:
Օզթուրքին պատգամավորական մանդատից զրկելու պատճառը եղել է մեջլիսի լիագումար նիստերից բացակայությունը:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունից զրկվել էր նաև կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Քրդամետ կուսակցության 10 պատգամավոր կալանավորված է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



