Գազարի օգտակար հատկությունների մասին
ЛАЙФԱմերիկացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազարի օգտագործումը կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից։ Իր օգտակարությամբ այս բանջարեղենը չի զիջում խնձորին։
Գազարի օգուտներն օրգանիզմի համար չափազանց մեծ է։ Այն պարունակում է վիրուսների ու տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ նյութեր։ Գազար ուտելով մենք ստանում ենք A պրովիտամին, C, D, E, K, B6 և B1 խմբի վիտամիններ, օրգանական նատրիում, բիոտին, կալիում, ֆոսֆոր և մագնեզիում։
Շնորհիվ բետա-կարոտին քիմիական միացության՝ գազարը համարվում է քաղցկեղի դեմ պայքարի համար առաջին միջոցը։ Հենց բետա-կարոտինն է պատասխանատու գազարի վառ նարնջագույն գույնի համար։ Որքան վառ գույն ունի բանջարեղենը, այնքան շատ է նրա մեջ բետա-կարոտինը։ Բետա-կարոտինը վիտամին A-ն է, որը պատասխանատու է սեռական հորմոնների սինթեզի, օրգանիզմի նորմալ աճի համար։
Վիտամին A-ն օգտակար ազդեցություն է ունենում մաշկի վրա, ամրացնում է ատամները, ոսկորները, մազերը, օգնում է վերականգնել նյարդային համակարգը՝ ծանր մարզումից հետո, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակների դեմ։ Այն հիանալի միջոց ազդեցություն ունի հղիության և կրծքով կերակրելու ժամանակ։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



