Գազարի օգտակար հատկությունների մասին
LIFEԱմերիկացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազարի օգտագործումը կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից։ Իր օգտակարությամբ այս բանջարեղենը չի զիջում խնձորին։
Գազարի օգուտներն օրգանիզմի համար չափազանց մեծ է։ Այն պարունակում է վիրուսների ու տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ նյութեր։ Գազար ուտելով մենք ստանում ենք A պրովիտամին, C, D, E, K, B6 և B1 խմբի վիտամիններ, օրգանական նատրիում, բիոտին, կալիում, ֆոսֆոր և մագնեզիում։
Շնորհիվ բետա-կարոտին քիմիական միացության՝ գազարը համարվում է քաղցկեղի դեմ պայքարի համար առաջին միջոցը։ Հենց բետա-կարոտինն է պատասխանատու գազարի վառ նարնջագույն գույնի համար։ Որքան վառ գույն ունի բանջարեղենը, այնքան շատ է նրա մեջ բետա-կարոտինը։ Բետա-կարոտինը վիտամին A-ն է, որը պատասխանատու է սեռական հորմոնների սինթեզի, օրգանիզմի նորմալ աճի համար։
Վիտամին A-ն օգտակար ազդեցություն է ունենում մաշկի վրա, ամրացնում է ատամները, ոսկորները, մազերը, օգնում է վերականգնել նյարդային համակարգը՝ ծանր մարզումից հետո, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակների դեմ։ Այն հիանալի միջոց ազդեցություն ունի հղիության և կրծքով կերակրելու ժամանակ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



