Իսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Խորհրդարանի կողմից միաձայն ընդունված օրենքը նախատեսում է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը կնշվի մայիսի 9-ին՝ ինչպես որ ընդունված է եղել ԽՍՀՄ-ում, մինչդեռ Արևմուտքում նույն տոնն ընդունված է նշել մայիսի 8-ին։
«Սա մեր պարտքն է։ Մենք պարտավոր ենք անել սա։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս օրը։ Ավելի քան մեկուկես միլիոն հրեաներ պատերազմել են ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող երկրների բանակների կազմում», - նշել է օրենքի հեղինակներից մեկը՝ իսրայելցի պատգամավոր Օդեդ Ֆորերը։
Նշենք, որ Իսրայելում մայիսի 9-ը նշվել է նաև ավելի վաղ, սակայն առաջին անգամ տոնական միջոցառումներն ամրագրվել են օրենքի ուժով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



