Իսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը
INTERNATIONAL NEWSԻսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Խորհրդարանի կողմից միաձայն ընդունված օրենքը նախատեսում է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը կնշվի մայիսի 9-ին՝ ինչպես որ ընդունված է եղել ԽՍՀՄ-ում, մինչդեռ Արևմուտքում նույն տոնն ընդունված է նշել մայիսի 8-ին։
«Սա մեր պարտքն է։ Մենք պարտավոր ենք անել սա։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս օրը։ Ավելի քան մեկուկես միլիոն հրեաներ պատերազմել են ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող երկրների բանակների կազմում», - նշել է օրենքի հեղինակներից մեկը՝ իսրայելցի պատգամավոր Օդեդ Ֆորերը։
Նշենք, որ Իսրայելում մայիսի 9-ը նշվել է նաև ավելի վաղ, սակայն առաջին անգամ տոնական միջոցառումներն ամրագրվել են օրենքի ուժով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



