Կրեմլում տխուր նորություն են անվանել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրինագիծը
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլը մտադիր չէ գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծին քանի դեռ այն չի ընդունվել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։
«Ամեն դեպքում վերաբերմունքը ձեւավորվելու է մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով հիմա միայն կարելի է ասել, որ դրանք «բավականին տխուր նորություններ են՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների տեսակետից», նաեւ միջազգային իրավունքի ու միջազգային առեւտրային հարաբերությունների տեսակետից։
«Եկեք այնուամենայնիվ սպասենք, թե երբ է այդ օրինագիծը օրենք դառնալու»- ասել է Պեսկովը։ Նա նաեւ պարզաբանել է, որ պատասխան քայլերի մասին որոշումը Ռուսաստանի նախագահն է ընդունելու։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



