Կրեմլում տխուր նորություն են անվանել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրինագիծը
INTERNATIONAL NEWSԿրեմլը մտադիր չէ գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծին քանի դեռ այն չի ընդունվել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։
«Ամեն դեպքում վերաբերմունքը ձեւավորվելու է մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով հիմա միայն կարելի է ասել, որ դրանք «բավականին տխուր նորություններ են՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների տեսակետից», նաեւ միջազգային իրավունքի ու միջազգային առեւտրային հարաբերությունների տեսակետից։
«Եկեք այնուամենայնիվ սպասենք, թե երբ է այդ օրինագիծը օրենք դառնալու»- ասել է Պեսկովը։ Նա նաեւ պարզաբանել է, որ պատասխան քայլերի մասին որոշումը Ռուսաստանի նախագահն է ընդունելու։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



