Նոլիտո. Գվարդիոլան ինձ օգնեց հեռանալ Մանչեսթեր Սիթիից, և ես պետք է շնորհակալ լինեմ նրան
СПОРТ«Սևիլիայի» նորեկ, հարձակվող Նոլիտոն երախտագիտության խոսքեր է ուղղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Վերջինս չխոչընդոտեց, որ ֆուտբոլիստը տեղափոխվի իսպանական ակումբ:
Հուլիսի 26-ին Նոլիտոն պաշտոնապես ներկայացվել է որպես «Սևիլիայի» ֆուտբոլիստ.
«Ես գիտակցում եմ, որ ինձանից շատ բան են սպասում «Սևիլիայում»: Շատ գոհ եմ նրանից, թե ինչպես են դասավորվում գործերս ինձ շրջապատող մարդկանց հետ: Գվարդիոլան օգնեց, որ ես հեռանամ «Մանչեսթեր Սիթիից», և ես պետք է շնորհակալ լինեմ նրան: Նա ինձ հնարավորություն տվեց խաղալու էլիտար թիմում»,- Նոլիտոյի խոսքերն է փոխանցում «Սևիլիայի» պաշտոնական կայքը:
Նշենք` Նոլիտոն «Սևիլիայի» հետ պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2020 թվականը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



