Նոլիտո. Գվարդիոլան ինձ օգնեց հեռանալ Մանչեսթեր Սիթիից, և ես պետք է շնորհակալ լինեմ նրան
ՍՊՈՐՏ«Սևիլիայի» նորեկ, հարձակվող Նոլիտոն երախտագիտության խոսքեր է ուղղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Վերջինս չխոչընդոտեց, որ ֆուտբոլիստը տեղափոխվի իսպանական ակումբ:
Հուլիսի 26-ին Նոլիտոն պաշտոնապես ներկայացվել է որպես «Սևիլիայի» ֆուտբոլիստ.
«Ես գիտակցում եմ, որ ինձանից շատ բան են սպասում «Սևիլիայում»: Շատ գոհ եմ նրանից, թե ինչպես են դասավորվում գործերս ինձ շրջապատող մարդկանց հետ: Գվարդիոլան օգնեց, որ ես հեռանամ «Մանչեսթեր Սիթիից», և ես պետք է շնորհակալ լինեմ նրան: Նա ինձ հնարավորություն տվեց խաղալու էլիտար թիմում»,- Նոլիտոյի խոսքերն է փոխանցում «Սևիլիայի» պաշտոնական կայքը:
Նշենք` Նոլիտոն «Սևիլիայի» հետ պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2020 թվականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



