Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են եւս չորս մարզաձեւում
СПОРТՀունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրն է։ Հայ մարզիկները կմեկնարկեն եւս չորս մարզաձեւում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոյիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձեւում։
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



