Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են եւս չորս մարզաձեւում
SPORTՀունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրն է։ Հայ մարզիկները կմեկնարկեն եւս չորս մարզաձեւում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոյիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձեւում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



