Դեպրեսիայի անդառնալի հետևանքը
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների՝ վերջին շրջանում անցկացրած հետազոտությունները, որոնք պարզել են, որ դեպրեսիվ մտքերը և հոգեկան ճնշված վիճակը բացասական են ազդում մարդու աշխատանքային հիշողության վրա։ Դեպրեսիվ տրամադրությամբ տառապելու դեպքում տեղեկությունը հիշելու ունակությունը 30% -ով կրճատվում է:

Գիտնականների կողմից կատարված հետազոտութանը մասնակցել են 75 ուսանողներ: Փորձի առարկա է դարձել մշտապես ուսուցման գործընթացում գտնվող երիտասարդների հիշելու ունակությունը։
Կամավորները բաժանվել են երկու խմբի․ նրանք ովքեր դեպրեսիայի հակում ունեն և նրանք, ովքեր դեպրեսիայի մեջ չեն։ Փորձի միջոցով ստուգվում է մասնակիցների հիշողությունը։
Ուսանողներին ցուցադրել են որոշակի թվային հաջորդականություն, որից հետո նրանց բացասական բնույթի տեղեկություն են հաղորդել։ Այնուհետև փորձի մասնակիցները պետք է վերարտադրեին ավելի վաղ ցուցադրված թվերը։
Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնց դեպրեսիվ մտքեր էին պարտադրել 31% - ով ավելի վատ են կարողացել կրկնել թվերի հաջորդականությունը, քան նրանք, ովքեր վատ տրամադրություն չեն ունեցել։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



