Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
СПОРТՂազախստանի հետ Հուլիսի 24-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը կմասնակցի Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ:
Այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ղազախստանի Մ-20 ընտրանու հետ հանդիպումը: Թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցն է Տաջիկստանի Մ-20 հավաքականը: Հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



