Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
SPORTՂազախստանի հետ Հուլիսի 24-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը կմասնակցի Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ:
Այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ղազախստանի Մ-20 ընտրանու հետ հանդիպումը: Թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցն է Տաջիկստանի Մ-20 հավաքականը: Հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



