Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով
МЕЖДУНАРОДНОЕՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-ին ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը կարևորեց դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։
Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



