Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-ին ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը կարևորեց դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։
Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



