Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սկսել է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով, հուլիսի 23-ի երեկոյան ժամանել է Քուվեյթ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
Էրդողանը հանդիպել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ: Զրույցի ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից է եղել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես Սիրիայից, Պաղեստինից և Իրաքից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել էր թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը:
Հուլիսի 24-ին Էրդողանը կլինի Կատարում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



