Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սկսել է շրջագայությունը Պարսից ծոցի երկրներով, հուլիսի 23-ի երեկոյան ժամանել է Քուվեյթ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
Էրդողանը հանդիպել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ: Զրույցի ընթացքում քննարկման կենտրոնական թեմաներից է եղել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը: Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես Սիրիայից, Պաղեստինից և Իրաքից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել էր թագավորության արքա Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը:
Հուլիսի 24-ին Էրդողանը կլինի Կատարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



