NASA-ն Արեգակի վրա հզոր պայթյունի կադրեր է հրապարակել
ОБЩЕСТВОNASA-ի աստղադիտարանի խցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը: Ստացված լուսանկարների հիման վրա մոնտաժված տեսագրությունը զետեղվել է տիեզերական գործակալության կայքում:
Հրապարակված տեսագրության մեջ աստղի մակերեւույթի վրա բարձրանում է պրոտուբերանեց (հրավիժակ), որն այնուհետեւ աստիճանաբար մարում է: Հրավիժակները, ինչպես պարզաբանվում է տեսահոլովակի նկարագրության մեջ, իրենցից ներկայացնում են գազի «անկայուն» ամպեր, որոնք Արեգակի մակերեւույթի մոտ պահպանվում են մագնիսական դաշտերի օգնությամբ:
Տեղի ունեցած պայթյունից հետո գազի ամպերը վերադառնում են Արեգակի մակերեւույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



