NASA-ն Արեգակի վրա հզոր պայթյունի կադրեր է հրապարակել
SOCIETYNASA-ի աստղադիտարանի խցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը: Ստացված լուսանկարների հիման վրա մոնտաժված տեսագրությունը զետեղվել է տիեզերական գործակալության կայքում:
Հրապարակված տեսագրության մեջ աստղի մակերեւույթի վրա բարձրանում է պրոտուբերանեց (հրավիժակ), որն այնուհետեւ աստիճանաբար մարում է: Հրավիժակները, ինչպես պարզաբանվում է տեսահոլովակի նկարագրության մեջ, իրենցից ներկայացնում են գազի «անկայուն» ամպեր, որոնք Արեգակի մակերեւույթի մոտ պահպանվում են մագնիսական դաշտերի օգնությամբ:
Տեղի ունեցած պայթյունից հետո գազի ամպերը վերադառնում են Արեգակի մակերեւույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



