Իրանը հորդորել է Արեւմուտքին իրատեսական մոտեցում դրսեւորել Սիրիայի հարցում
МЕЖДУНАРОДНОЕԱրեւմտյան երկրները պետք է իրատեսական եւ պրագմատիկ մոտեցում որդեգրեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում: Այդ մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը:
Ինչպես գրում է Fars գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ հայրենիք սիրիացի փախստականների վերադարձման հարցի պատշաճ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Աբդոլահիանը նշել է, որ տարածշրջանային հակամարտությունների, հատկապես Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, պահանջվում է «իրատեսական եւ պրագմատիկ» մոտեցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



