Իրանը հորդորել է Արեւմուտքին իրատեսական մոտեցում դրսեւորել Սիրիայի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեւմտյան երկրները պետք է իրատեսական եւ պրագմատիկ մոտեցում որդեգրեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում: Այդ մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը:
Ինչպես գրում է Fars գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ հայրենիք սիրիացի փախստականների վերադարձման հարցի պատշաճ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Աբդոլահիանը նշել է, որ տարածշրջանային հակամարտությունների, հատկապես Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, պահանջվում է «իրատեսական եւ պրագմատիկ» մոտեցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



