Իսլանդիայում որոնվում է ջրվեժի մեջ ընկած վրացին
МЕЖДУНАРОДНОЕԻսլանդիայի փրկարարները և առափնյա պաշտպանության ծառայությունը որոնում են Վրաստանի 22-ամյա քաղաքացի Նիկա Բեգաձեին, ով ընկել է երկրի հարավում գտնվող Գյուդլֆոս ջրվեժի մեջ: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Բեգաձեն ապաստան է ստացել Իսլանդիայում և գտնվել այնտեղ 2016 թվականի դեկտեմբերից:
Նշվում է, որ տղամարդը ջրվեժի մեջ է ընկել հուլիսի 19-ին:
«Անհայտ է՝ ինչ է տեղի ունեցել, սակայն գործը քննվում է որպես դժբախտ պատահար», - ասվում է իսլանդական ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանության աշխատակիցները ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են տղամարդու ավտոմեքենան: Բեգաձեին հաջողվել է իդենտիֆիկացնել տեսաձայնագրող խցիկների նկարահանումների շնորհիվ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



