Իսլանդիայում որոնվում է ջրվեժի մեջ ընկած վրացին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլանդիայի փրկարարները և առափնյա պաշտպանության ծառայությունը որոնում են Վրաստանի 22-ամյա քաղաքացի Նիկա Բեգաձեին, ով ընկել է երկրի հարավում գտնվող Գյուդլֆոս ջրվեժի մեջ: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Բեգաձեն ապաստան է ստացել Իսլանդիայում և գտնվել այնտեղ 2016 թվականի դեկտեմբերից:
Նշվում է, որ տղամարդը ջրվեժի մեջ է ընկել հուլիսի 19-ին:
«Անհայտ է՝ ինչ է տեղի ունեցել, սակայն գործը քննվում է որպես դժբախտ պատահար», - ասվում է իսլանդական ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանության աշխատակիցները ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են տղամարդու ավտոմեքենան: Բեգաձեին հաջողվել է իդենտիֆիկացնել տեսաձայնագրող խցիկների նկարահանումների շնորհիվ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



